
Ո՞ր մարզում է ամենաշատ ձյունը տեղացել
Փետրվարի 20-ին և 21-ի գիշերը ողջ հանրապետությունում տեղացել է ձյուն, առանձին հատվածներում շատ ուժեղ։ Հանրապետության ճանապարհներին մերկասառույց է։ Շրջակա միջավայրի նախարարության հրապարակած տվյալներից պարզ է դառնում, որ տեղումների քանակը ամենամեծը կազմել է Արագածոտնի բարձր լեռնային շրջաններում։ Ձյան ծածկի բարձրությունը կազմել է 60-120 սմ։ Ամենացածր բարձրությունը կազմել է Սյունիքի նախալեռնային շրջանում՝ 4-6 սմ։
Մյուս մարզերում հետևյալ պատկերն է՝
-Շիրակում՝ 22-40սմ,
-Գեղարքունիքում՝ 15-40սմ,
-Լոռիում՝ 30-36սմ,
-Տավուշում՝ 30-45սմ (Բագրատշեն՝ մինչև 5սմ),
-Արագածոտնի լենային շրջաններում՝ 50-70սմ, բարձր լեռնային շրջաններում՝ 60-120սմ, նախալեռնային շրջաններում՝ 5-12սմ,
-Կոտայքի լեռնային շրջաններում՝ 40-70սմ, նախալեռնային շրջաններում՝ 10-15սմ,
-Արարատում ու Արմավիրում՝ 15-20սմ,
Վայոց ձորի լեռնային շրջաններում՝ 40-60սմ, նախալեռնային շրջաններում՝ 8-10սմ,
-Սյունիքի հովտային շրջաններում՝ 1-4սմ, նախալեռնային շրջաններում՝ 4-6սմ,
-Երևանում՝ 15-18սմ։
Վերջին անգամ այսքան ձյուն տեղացել էր 2016 թվականի հունվարի 1-2-ին, երբ Երևանում ձնածածկույթի բարձրությունը հասել էր 40-50սմ։
Պետք չէ շփոթել ձյան ծածկույթի բարձրությունը, տեղումների քանակի հետ: Ձնածածկույթի բարձրությունը որոշվում է ձնաչափական ձողի օգնությամբ, որի վրա գծված են սանտիմետրական բաժանմունքներ և չափման միավորն է` սմ։
Տեղումների քանակը ջրի շերտի (տվյալ դեպքում ձյան հալքից) բարձրությունն է միլիմետրերով, որը կառաջանար երկրի մակերևույթի վրա, եթե այն լիներ հարթ, այսինքն՝ տեղումները չհոսեին, չներծծվեին հողի մեջ և չգոլորշիանար, այն չափվում է տեղումնաչափի միջոցով։