ՀայաստանՍոցիալական

Մայրաքաղաքում այս պահին 9 բալանոց խցանումներ են

Այս պահին մայրաքաղաք Երևանում 9 բալանոց խցանումներ են։ Երթևեկությսւնը ծանր է հատկապես Կենտրոն, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա, Արաբկիր, Դավթաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում։ Որոշակի կուտակումներ կան նաև Կիլիկիա ավտոկայանից դեպի Արմավիրի մարզ գնացող ճանապարհներին։

Ճանապարհային քարտեզը ուսեւմնասիրելիս կարելի է տեսնել, որ խցանումները կախված չեն ավտովթարից. ընդհանուր առմամբ այս պահին քարտեզում ընդամենը 3 վթար կարելի է տեսնել։

Քաղաքացիներից մեկի խոսքով` Երիտասարդական մետրոյից ավտոմեքենայով Կենտրոն հասնելու համար իրենից մոտ 30 րոպե է պահանջվել։

Մայրաքաղաքի մի շարք վարչական շրջանում երթևեկության ծանրաբեռնվածության պատճառով ճանապարհը կարգավորում են Ներքին գործերի նախարարության պարեկային ծառայողները։