ՀայաստանՍոցիալական

ՊԵԿ ներքին անվտանգության վարչության 2025-ի արդյունքները

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2025 թվականի ընթացքում իր լիազորությունների շրջանակում իրականացված միջոցառումների արդյունքները։

ՀՀ գլխավոր դատախազություն է ներկայացվել առերևույթ հանցանքի վերաբերյալ 20 հաղորդում, որոնց շրջանակում ներկայումս իրականացվում է նախաքննություն։

Կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ուղղությամբ ՊԵԿ աշխատակիցների շրջանում նախաձեռնվել է 103 ծառայողական քննություն. դրանցից 78-ը ավարտվել է կարգապահական պատասխանատվության կիրառմամբ՝ նախազգուշացում, նկատողություն, խիստ նկատողություն, ինչպես նաև՝ ծառայությունից ազատում։

ՊԵԿ-ից ընդգծում են, որ 2025 թվականին ՀՀ դատախազություն ուղարկված հաղորդումների թիվը աննախադեպ է եղել Ներքին անվտանգության վարչության ստեղծման օրվանից ի վեր։ Այս հանգամանքը, ըստ Կոմիտեի, վկայում է ոչ միայն առերևույթ հանցագործությունների բացահայտման և կանխման ուղղությամբ տարվող ակտիվ աշխատանքի, այլև յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ փաստական տվյալների հավաքագրման և իրավասու մարմիններին պատշաճ հաղորդում ներկայացնելու հետևողականության մասին։

Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով 2025 թվականին իրականացվել են նաև տեխնոլոգիական բարեփոխումներ։ Մասնավորապես, արդիականացվել և հզորացվել է ՊԵԿ-ում գործող տեսահսկման համակարգը, իսկ 2026 թվականից արհեստական բանականության (AI) վերլուծիչների ներդրման արդյունքում Կոմիտեն կունենա առավել զարգացած վերահսկողական և վերլուծական հնարավորություններ։

Մարինա Գրիգորյան