
Տաշիրի դպրոցներից մեկի ճաշարանը փակվեց. սանիտարահիգիենիկ խախտումներ են հայտնաբերվել
Հայաստանի Լոռու մարզի Տաշիր քաղաքում կասեցվել է դպրոցի խոհանոցի արտադրական գործունեությունը։ Իրականացված ստուգումների ժամանակ հայտնաբերվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի ու պահանջների խախտումներ։ Խոհանոցի հատակը, սպասքի լվացման տեղամասի պատերը, առաստաղը եղել են անհարթ մակերեսով՝ ոչ նորոգ վիճակում։ Չէր բացառվում, որ առաստազիղ կարող են մասնիկներ թափվել ճաշի մեջ։ Բացի այդ՝ եղել են նաև բորբոսի հետքեր։
Ոչ նորոգ վիճակում են եղել սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող աշխատանքային սեղանները, սեղան-դարակաշարերը։ Դրանց մակերեսներն անհարթ են եղել, առկա են եղել ճեղքեր, որոնց դեպքում սեղանները չէին կարող լավ մաքրվել և ախտահանվել։
Բացակայել են նաև աշխատակիցների հարմարավետության համար նախատեսված պայմանները։ Մասնավորապես՝ չի եղել լվացարան ձեռքերի համար՝ ապահովված տաք և սառը ջրով, ձեռքերի լվացման ու ախտահանման միջոցներով և չորացման հիգիենիկ սարքերով։ Չի եղել նաև հանդերձարան անձնակազմի համար։
Տաշիրում երեք դպրոց է գործում։