
Հայաստանում վերջին 5 տարիներին թոշակներն աճել են, ապրանքների գները՝ նույնպես
Վերջին հինգ տարիների ընթացքում Հայաստանում թոշակների չափը փոփոխվել է։ 2020-ի համեմատ՝ 2025-ին միջին ամսական թոշակը աճել է 9000 դրամով։ Չնայած այդ աճին՝ Հայաստանում նաև ապրանքների գներն են աճել։ Ստորև ներկայացնում ենք 2020-2024 թվականների թոշակների փոփոխությունները և դրանց համեմատ՝ սպառողական գների փոփոխությունները:

Վերջին 5 տարիների ընթացքում թոշակներն ընդհանուր առմամբ աճել են մոտ 9,000 դրամով կամ 20.9%-ով:

Չնայած որոշ ապրանքների գները նվազել են, ընդհանուր գնաճը, հատկապես ծառայությունների ոլորտում, ավելի մեծ ազդեցություն է թողել քաղաքացիների ծախսերի վրա։
Եթե համեմատենք 2020-ի և 2024-ի թոշակները, կտեսնենք, որ 9,000 դրամի աճը որոշ չափով հավասարակշռել է սննդամթերքի և այլ ապրանքների գնաճը, բայց որոշ ոլորտներում աճը բարձր է մնացել թոշակների աճի տեմպից։ Հայաստանում աճել են նաև էլեկտրաէներգիայի և գազի սակագները։ 2020-ին բնակիչների համար էլեկտրաէներգիայի միջին սակագինը կազմում էր 44-48 դրամ/կՎտժ, 2024-ին այն աճել է միջինը 50-55 դրամ/կՎտժ։
2020 թվականին բնակչության համար գազի սակագինը կազմում էր 139 դրամ/խմ։ 2024 թվականին գազի գինը որոշակիորեն բարձրացել է՝ հասնելով 143-145 դրամ/խմ։
Կարող ենք հետևություն անել, որ թոշակների բարձրացմանը զուգահեռ աճել են նաև սոցիալական ծախսերը։