ՀայաստանՍոցիալական

Երևանի քաղաքապետ Ավինյանի հայրը 500․000 դրամի չափով կարող է տուգանվել

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը «գեղի «Opel»-ներով համբալներ» արտահայտության համար դատի է տվել քաղաքապետ Տիգրան Ավինյանի հորը` Արմեն Ավինյանին։ Ավագանու անդամը դատարանից պահանջում է վիրավորանքի հատուցում 500․000 դրամի չափով։ Դատարանը վարույթ է ընդունել Ավինյանի հոր դեմ հայցը։

Դատարանը առաջին հայցը մերժել էր, սակայն 15 օր տվել էր Գրիգոր Իսկանդարյանին այն շտկելու համար։ Հայաստանում գրանցված, հաշվառված է «Opel» մակնիշի թվով 98․914 տրանսպորտային միջոց։ Դրանցից 25․473-ը Երևանում են գրանցված։

Արմեն Ավինյանի սկանդալային հայտարարությունից հետո Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեսանյութ հրապարակեց, որտեղ ներողություն էր խնդրում հոր պահվածքի համար։