ՀայաստանՍոցիալական

Բուսաբանության ինստիտուտի տարածքում 34 կաղնի են հատել․ բնությանը հասցված վնասը՝ 16,5 միլիոն դրամ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ահազանգերի հիման վրա վարչական վարույթ է հարուցել Բուսաբանության ինստիտուտի տարածքում ապօրինի ծառահատման դեպքի առնչությամբ։

Տեսչական մարմնի մասնագետների զննության արդյունքում այգու հարավ-արևելյան հատվածում հայտնաբերվել են 34 ապօրինի հատված կաղնիների կոճղեր։ Ծառերը 35-74 սմ տրամագիծ ունեին, ինչը նշանակում էր, որ դրանք բավականին մեծ ծառեր են եղել։

Ապօրինի ծառահատման հետևանքով բնությանը հասցված վնասը գնահատվել է 16․570․000 դրամ։

Փաստի առթիվ նյութերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե՝ հանցագործության հատկանիշներով քննություն սկսելու նպատակով։

Հիշեցնենք, որ դեպքը մեծ հնչեղություն էր ստացել համացանցում տեղադրված լուսանկարներից հետո։ Մինչ այդ համապատասխան գերատեսչությունները որևէ կերպ չէին անդրադարձել խնդրին։ Տնօրինության, բնապահպանների և ականատեսների կարծիքները այստեղ հակասում են միմյանց։ Պարզվել էր, որ Աճառյան-Ծարավ Աղբյուր փողոցների հատման կետին մոտ՝ Բուսաբանական այգու տարածքում, շուրջ 30 կաղնի ծառ է կտրվել։

Amnews-ի հետ զրույցում բնապահպան Սիլվա Ադամյանը նշել էր, որ իր կարծիքով բուսաբանական այգին շուտով վերանալու է և այնտեղ շինարարություն է սկսվելու։