Ռուսաստանի և Հայաստանի գլխավոր դատախազները համագործակցության ծրագիր են ստորագրել
Երևանում այսօր կայացել է ԱՊՀ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստը:
Նիստի շրջանակներում տեղի է ունեցել ՌԴ և ՀՀ գլխավոր դատախազների միջև հանդիպում։ Նրանք ստորագրել են համագործակցության 2024-2025 թվականների ծրագիր են ստորագրել։
Մեր դատախազությունների միջև ջերմ հարաբերությունները նպաստում են երկու գերատեսչությունների միջև արդյունավետ փոխգործակցությանը — ընդգծել է Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը։
Կրասնովը Աննա Վարդապետյանին պարգևատրել է «ԱՊՀ մասնակից պետությունների պատվավոր դատախազ» կրծքանշանով:
Իգոր Կրասնովը հայ դատախազներին հրավիրել է հաջորդ տարի վերապատրաստում անցնել նրանց հետաքրքրող ոլորտներում։
Մենք արդեն հաստատել ենք պատվիրակությունների փոխանակման պրակտիկա՝ տեղում ուսուցողական միջոցառումներ անցկացնելու համար ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում- նշել է նա։
Իգոր Կրասնովի առաջին հանդիպումը Աննա Վարդապետյանի հետ տեղի է ունեցել 2022 թվականի դեկտեմբերի 7-ին Մոսկվայում։ Նրանք ստորագրել են 2023-2024 թվականների համագործակցության յոթերորդ ծրագիրը։