ԱշխարհԳիտություն

Հոկտեմբերի 7-14-ը տեղի կունենա Նոբելյան մրցանակաբաշխությունը

Այս տարի Նոբելյան մրցանակաբաշխությունը կկայանա հոկտեմբերի 7-ից 14-ն ընկած ժամանակհատվածում։ Նորվեգիայի Նոբելյան ինստիտուտը այս տարվա խաղաղության մրցանակի համար գրանցել է ընդհանուր առմամբ 286 թեկնածու, որոնցից 197-ը անհատներ են, իսկ 89-ը՝ կազմակերպություններ։

Հոկտեմբերի 7-ին հայտարարվելու են բժշկության, իսկ հաջորդ օրերին՝ ֆիզիկայի, քիմիայի, գրականության, խաղաղության և տնտեսագիտության մրցանակակիրները: Հանձնման արարողությունը հեռարձակվելու է Նոբելյան մրցանակի պաշտոնական կայքի ուղիղ եթերում։

Համեմատության համար նշենք, որ անցյալ տարի գրանցվել է 351, 2016 թվականին՝ 376 թեկնածու, որը եղել է ամենաբարձր ցուցանիշը մրցանակաբաշխության պատմության ընթացքում։