Իրանի գերագույն առաջնորդը հայտնեց՝ դիմադրությունը չի նահանջի
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին այսօր քարոզ է կատարել Թեհրանի Շահի մզկիթի մոտ, որտեղ հազարավոր մարդիկ էին հավաքվել։
Նա իր քարոզում հայտարարել է, որ դիմադրությունը չի նահանջելու և Իսրայելը չի հաղթելու «Հըզբոլլահին» և «ՀԱՄԱՍ»-ին:
Խամենեին երեքշաբթի օրվա Իրանի հրթիռային հարձակում որակել է «օրինական» և նշել, որ այն «Իսրայելի հանցագործությունների նվազագույն պատիժն էր»։
Մզկիթում նաև կրոնական արարողություն է անցկացվել «Հըզբոլահի»-ի նախկին սպանված առաջնորդ Հասան Նասրալլահի հիշատակին։