
Հայաստանում փոխվում է ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների վճարման համակարգը
2025 թվականի սեպտեմբերից Հայաստանում ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստները կնշանակվեն, կհաշվարկվեն և կվճարվեն Աշխատանքի և միասնական սոցիալական ծառայության կողմից։ Նախկինում, ժամանակավոր անաշխատունակության թերթիկները ներկայացվում էին գործատուին, ով դրանց հիման վրա հաշվարկում և վճարում էր նպաստները։ Պետությունը փոխհատուցում էր գործատուի կատարած ծախսերը՝ մայրության նպաստի ամբողջ գումարի չափով կամ ժամանակավոր անաշխատունակության նպաստի որոշ մասով։ Սակայն նոր համակարգով, Միասնական սոցիալական ծառայությունը կստանա անհրաժեշտ տվյալները էլեկտրոնային համակարգերից և ինքնուրույն կկատարի հաշվարկներն ու վճարումները։ Այս փոփոխությունը կնվազեցնի վարչարարական բեռը և կարագացնի նպաստների վճարման գործընթացը։
Նախկինում անհատ ձեռնարկատերերը, որպեսզի ստանան ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստներ, պետք է ներկայացնեին Միասնական սոցիալական ծառայություն թե՛ ժամանակավոր անաշխատունակության թերթիկը, թե՛ իրենց եկամուտների մասին տեղեկատվությունը։ Այսինքն՝ համակարգը հիմնված էր փաստաթղթերի վրա, չնայած այդ տվյալները արդեն առկա էին պետական մարմինների տեղեկատվական բազաներում։ Սա նշանում է, որ նման դեպքերում շահառուները այլևս ստիպված չեն լինի դիմում ու փաստաթուղթ ներկայացնել։