ՀայաստանՍոցիալական

Խափանումներ «Viva»–ում՝ ցանցի վթարի պատճառով

«Վիվա Արմենիա» ընկերությունում որոշ ծառայություններ ժամանակավորապես սահմանափակվել են ցանցի ենթահամակարգի վթարի պատճառով։

Ընկերության մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ վթարի հետևանքով առանձին տարածքներում հնարավոր է տվյալների փոխանցման ծառայությունների սահմանափակ հասանելիություն։

Նշվում է, որ արդեն միացված է ռեզերվային համակարգը, որը ապահովում է ծառայությունների շարունակականությունը։ Տեխնիկական թիմը շարունակում է միջոցառումներ ձեռնարկել ցանցի կայունությունն ամբողջությամբ վերականգնելու համար։

Թեև «Վիվա Արմենիա» ընկերությունում նման խնդիրները հաճախակի են լինում, այնուամենայնիվ վերջին 2 ամիսների ընթացքում նրանք բարձրացրել էին իրենց փաթեթների ինքնարժեքները։ Հոկտեմբերին «Վիվա Արմենիա»-ն ծանուցումներ էր ուղարկել իր բաժանորդներին, տեղեկացնելով սպասվող թանկացումների մասին։ «Y» սակագնային պլանը նախկին 3000 դրամի փոխարեն դառնալու է 3200 դրամ, «X» սակագնային պլանը նախկին 5000 դրամւ փոխարեն դառնալու է 5500 դրամ, «UNLIM» սակագնային պլանը 3900 դրամից դառնում է 4500 դրամ, «UNLIM Basic» 2999 դրամից դառնում է 3500 դրամ։

Սա մեծ դժգոհությունների առիթ էր դարձել, որի ապացույցը մի շարք քաղաքացիների հրապարակումներն էին սոցցանցերում։