ՀայաստանՍոցիալական

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում են Վրաստանի Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից և Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից։

Երկու կողմից մեծ հերթեր են։ Ոչ պաշտոնական տեղեկություններ կան այն մասին, որ ապրիլի 10-ին ճանապարհը կարող է բացվել մի քանի ժամով, բայց դա շատ վտանգավոր է։ Եղանակային պայմանների պատճառով ռիսկի դիմած վարորդները կարող են ճանապարհին մնալ։ Հավանաբար՝ իրավիճակը կբարելավվի ապրիլի 13-14-ին։

Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կառավարման կենտրոնից հայտնում են, որ Վերին Լարսի անցակետով անցնելու էլեկտրոնային հերթում գրանցված է ավելի քան 1900 բեռնատար։

Ճանապարհը փակվել էր ապրիլի 9-ին։