
Երևանի կենտրոնում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինեն
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ ապրիլի 23-ից մայրաքաղաքում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ, որոնք միտված են տրանսպորտային հոսքերի կառավարմանը։
Այս փոփոխությունների շրջանակում կհանվեն երկու խաչմերուկում գործող աջ լրացուցիչ սեկցիաներ։
Մասնավորապես՝ Աբովյան և Կորյուն փողոցների խաչմերուկում այլևս չի գործի այն սեկցիան, որը թույլ էր տալիս Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկից դեպի Կորյուն փողոց ուղղություն ունեցող մեքենաներին կատարել աջ շրջադարձ։
Նույն փոփոխությունը կկատարվի նաև Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում, որտեղ կհանվի այն սեկցիան, որը հնարավորություն էր տալիս Մաշտոցի պողոտայի և Խորենացի փողոցի խաչմերուկից ժամանող վարորդներին շարժվել դեպի Ամիրյան փողոց։
Ճանապարհներին հատուկ նշաններ կդրվեն։