ՀայաստանՍոցիալական

Երևանի ավագանին մերժեց աղբահանության նոր վարորդների հաստիքացուցակը

Ավագանու նիստում քննարկվեց «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում 12 վարորդի նոր հաստիք ստեղծելու հարցը։ Դրանք անհրաժեշտ էին նոր «Կարչեր» բազմաֆունկցիոնալ մեքենաների օգտագործման համար, որոնք 12-ն են։ Նրանց աշխատավարձը կազմելու էր 407․000 դրամ։

Ընդդիմադիր խմբակցությունները դեմ ելույթ ունեցան՝ պնդելով, որ վարորդների թիվը պետք է ավելին լինի, որպեսզի ապահովվի հերթափոխ և հանգիստ ժամանակ։ Քվեարկությունն անցկացվեց մեկժամյա ընդմիջումից հետո, սակայն նախագիծը չանցավ. կողմ՝ 31, քվորում՝ չէր ապահովվել։ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունները միասին 32 մանդատ ունեն, սակայն քվորում ապահովելու համար առնվազն մեկ անդամ նիստին չէր մասնակցել։

Արդյունքում նոր մաքրվող մեքենաները դեռևս չեն շահագործվի՝ վարորդների չհաստատված հաստիքի պատճառով։