ՀայաստանՍոցիալական

Առաջիկա օրերին սպասվում է անձրև, ամպրոպ, ուժգին քամի

Այսօր՝ ապրիլի 23-ին, Հայաստանը դեռ գտնվում է ցիկլոնի ազդեցության տակ, ու դրա հետևանքով գրեթե բոլոր մարզերում տեղումներ են սպասվում։ Անձրևները կլինեն կարճատև, բայց որոշ վայրերում բավականին ուժեղ։ Ամպրոպներ էլ չեն բացառվում։

Չնայած ցիկլոնը այսօր օրվա ընթացքում կթուլանա, եղանակը դեռ չի կայունանա։ Ապրիլի 24-ին ու 26-27-ին տեղումներ հնարավոր են առանձին հատվածներում, իսկ ապրիլի 25-ին նորից ակնկալվում են ավելի ինտենսիվ անձրևներ՝ հատկապես որոշ մարզերում։

Եղանակային այս պայմաններին կմիանա նաև քամու ուժգնացումը։ Ապրիլի 22-24-ին և 26-27-ին քամու ուժգնացումները կարող են հասնել 15-18 մ/վ, իսկ ապրիլի 25-ին՝ մինչև 18-22 մ/վ-ի։

Ապրիլի 23-ի ցերեկը ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, իսկ հաջորդ օրը՝ ապրիլի 24-ին, նույնքան կբարձրանա։