Մանկապարտեզներում կմեկնարկի մսուրի ծառայություն
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ասուլիսի ընթացքում հայտնել է, որ այս տարվանից մանկապարտեզներում գործելու է մսուրի ծառայություն՝ նախատեսված 6 ամսականից սկսած երեխաների համար։
Նա ընդգծել է, որ 2025 թվականին նախադպրոցական կրթության ոլորտում մեկնարկել է մինչև 2 տարեկան երեխաների համար նախատեսված մսուրի ծառայությունը, ինչը պետական համակարգում նորություն է խորհրդային ժամանակաշրջանից սկսած։
Նախարարի խոսքով՝ վաղ մանկության տարիքային խմբերով մանկապարտեզներ գործում են Երևանում, շուտով կգործեն նաև Հրազդանում, Վանաձորում և Գյումրիում։
Անդրեասյանն անդրադարձել է նաև ներառական կրթության ոլորտում գրանցված առաջընթացին։ Նրա փոխանցմամբ՝ այժմ նախադպրոցական հաստատություններում սովորում է ավելի քան 1700 կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխա, մինչդեռ ծրագրի մեկնարկին նրանց թիվը կազմում էր 91։
