ՀայաստանՍոցիալական

17 համայնքում կիրականացվի 27 սուբվենցիոն ծրագիր

2025 թվականին պետական բյուջեից համայնքներին հատկացվել է 4 մլրդ 75 միլիոն դրամ ֆինանսավորովում։

Այսօր՝ ապրիլի 30-ին, կառավարության նիստում հաստատվեց 17 համայնքի 1 մլրդ 682 մլն դրամ տրամադրելու ծրագիրը։ Այդ բյուջեով ֆինանսավորելու է 27 սուբվենցիոն ծրագիր։

Նախատեսվում է համաֆինանսավորել և՛ ավարտված, և՛ ընթացքի մեջ գտնվող ծրագրերը։

Ըստ նախագծի՝ կառուցվելու է Արաքս համայնքի Արաքս և Մեծամոր բնակավայրերը սնուցող՝ 17 կմ երկարությամբ գազատարը, որը նախատեսված է 580 տնտեսության համար: Գումար կհատկացվի Գավառում 90 սանի համար նախատեսված մանկապարտեզի կառուցման երկրորդ փուլի, իսկ Ելփինում՝ 60 սանի համար նախատեսված մանկապարտեզի կառուցման համար:

Մարտունի համայնքի Վարդաձոր և Երանոս բնակավայրերում կառուցվում են ոռոգման ջրատարներ ՝ նախատեսված 300 տնտեսության համար: Գումար կհատկացվի նաև Ծաղկաձորում 2,4 կմ երկարությամբ լուսավորության համակարգի արդիականացման համար, որի աշխատանքներն ավարտված են:

Սեդա Մարտոյան