ՀայաստանՍոցիալական

Կենտրոնական բանկը հորդորել է բանկերին սառեցնել զեղծարարների պատճառով առաջացած վարկերը

ՀՀ կենտրոնական բանկը կոչ է արել առևտրային բանկերին սառեցնել բոլոր այն վարկային պարտավորությունները, որոնք ձևավորվել են քաղաքացիների տվյալների օգտագործմամբ կատարված զեղծարարությունների արդյունքում։ Այս մասին մայիսի 6-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

Նրա խոսքով՝ վերջին շրջանում հաճախացել են դեպքերը, երբ քաղաքացիների անունով խարդախ եղանակով ձևակերպվում են առցանց վարկեր՝ առանց նրանց գիտության։ Այդ քաղաքացիները բողոքի ակցիաներ են կազմակերպում բանկերի դիմաց՝ պահանջելով չեղարկել այդ վարկերը և ազատել իրենց տույժերից ու տուգանքներից։

Նրա խոսքով՝ այս պահին ԿԲ-ն խորքային ստուգումներ է իրականացնում 3–4 բանկում, որոնց վերաբերյալ կոնկրետ բողոքներ են ներկայացվել։ Միաժամանակ Կենտրոնական ն քննարկում է միասնական կիբեռանվտանգության ստանդարտ մշակելու հնարավորությունը՝ համակարգային լուծում տալու նպատակով։

Հիշեցնենք, որ արդեն երկար ժամանակ է, ինչ քաղաքացիները բողոքի ակցիաներ են կազմակերպում կառավարության, Կենտրոնական բանկի և այլ բանկերի դիմաց՝ պահանջելով չեղարկել իրենց անունով խարդախությամբ վերցված վարկերը։

Ավելի վաղ Ազգային ժողովի ֆինանսավարկային հանձնաժողովի նիստում ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը նշեց, որ շատ քաղաքացիներ, հատկապես «Ռոքեթ լայն» վարկային ծառայության միջոցով, դարձել են խարդախության զոհ՝ պարզելով, որ իրենց անունով վարկեր են ձևակերպվել։