«Ադրբեջանի Սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ Հայաստանի դեմ». Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը Համաշխարային հայկական գագաթնաժողովում խոսել է Ադրբեջանի Սահմանադրության մեջ Հայաստանի դեմ տարածքային պահանջների մասին։
Նայում ենք Ադրբեջանի Սահմանադրությանը, տեսնում ենք, որ այնտեղ կան տարածքային պահանջներ Հայաստանի դեմ, — հայտարարել է վարչապետը։
Այս տարվա հուլիսի 1-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի կնքման համար անհրաժեշտ է Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարել։
Կարծում եմ, որ մենք կարող ենք մի քանի ամսվա ընթացքում ավարտել խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ աշխատանքը, առնվազն դրա հիմնական սկզբունքների վրա։ Նշեմ, որ բռնազավթման շրջանում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների ծրագիրն էր համաձայնության գալ հիմնարար սկզբունքների շուրջ, որոնք կոչվում են «Մադրիդյան սկզբունքներ»։ Դրանք պետք է նախաստորագրվեին, իսկ հետո պետք է կազմվեր տեքստը։ Կարծում ենք, որ դա կարող է տարբերակ լինել՝ պայմանավորվելու հիմնարար սկզբունքների շուրջ, նախաստորագրել դրանք, իսկ հետո աշխատել խաղաղության պայմանագրի տեքստի վրա,- հայտարարել է Ալիևը, որի խոսքերը մեջբերում է նրա մամուլի ծառայությունը։
Ընդ որում, Ադրբեջանի նախագահը հավելել էր, որ խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել միայն այն դեպքում, եթե «Հայաստանը փոխի իր Սահմանադրությունը»:
Խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է, քանի որ այն Ադրբեջանի դեմ տարածքային պահանջներ է պարունակում։ Եվ քանի դեռ այդ փոփոխությունը տեղի չի ունեցել, խաղաղության պայմանագիրը չի ստորագրվի,- եզրափակել է Ալիևը։
Հուլիսի 8-ին էլ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը՝ դրանից բացառելով «Բաքվի նկատմամբ տարածքային հավակնությունները»։
«Հայաստանի Սահմանադրության մեջ մնում են հարևան պետությունների նկատմամբ տարածքային պահանջներ»,- հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան։