ԱշխարհՔաղաքականություն

Սերգեյ Շոյգուն այցելել է Իրան

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն չնախատեսված այց է կատարել Իրան։ Նրան ընդունել է նախագահ Մասուդ Պեզեշկիանը։ Շոյգուն նախագահին է ներկայացել ձեռք բերված պայմանավորվածությունների մասին հաշվետվություններ և փոխանցել Վլադիմիր Պուտինի անձնական ուղերձը։

Շոյգուն բանակցություններ է վարել նաև Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը աջակցում է Իրանի որդեգրած քաղաքականությանը՝ կապված Ադրբեջանի հետ առևտրային ուղիների և միջանցքների հետ։

Կիրակի օրը Դամասկոսում Շոյգուն հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ։ Ինչպես ասվում է Ասադի գրասենյակի հաղորդագրության մեջ՝ կողմերը քննարկել են «միջազգային և տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև Ռուսաստանի և Սիրիայի երկկողմ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր»:

Սաթենիկ Ավետիսյան