Իսրայել-ՀԱՄԱՍ պատերազմի մեկ տարին
2023 թվականի հոկտեմբերի 7-ին լրացավ ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև պատերազմի մեկ տարին։ Բախումները հանգեցրին լայնածավալ ռազմական գործողությունների Մերձավոր Արևելքում։
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 1 տարվա ընթացքում զոհվել է 41,788 մարդ, վիրավորվել՝ 96,700։
Իսրայելի արտգործնախարարությունն էլ իր հերթին հայտարարել է, որ ունի 1200 զոհ և մոտավորապես 8,700 վիրավոր։
Ըստ ՄԱԿ-ի՝ Գազայի փլատակների տակ առնվազն 10,000 մարդ կարող է թաղվել, ինչը նշանակում է, որ իրական զոհերի թիվը կարող է շատ ավելի մեծ լինել:
ՀԱՄԱՍ-ը առևանգել է շուրջ 250 պատանդի, որոնց մեջ կան կանայք և երեխաներ։ Հոկտեմբերի 3-ի դրությամբ 112 պատանդ է ողջ դուրս եկել Գազայից, որոնք փոխանակվել են Իսրայելում պահվող գերիների հետ, հայտնել են իսրայելցի պաշտոնյաները։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ մինչ պատերազմը Գազայում գործում էր 36 հիվանդանոց, այժմ այդ թիվը կազմում է 17։