ԱրցախՍոցիալական

Ներկայացվել է Արցախի նյութական կորուստների վիճակագրությունը

Առաջին անգամ «Genesis Armenia» կազմակերպությունը ներկայացվել է Արցախի կորստից հետո նյութական կորուստների նախնական վիճակագրությունը։ Նման տեղեկատվության հրապարակման հիմնական նպատակներից մեկը Արցախ վերադարձի դեպքում համեմատականներ տանելն ու Ադրբեջանի ոճրագործությունների մասին միանգամից արձագանքելն է։ Այս մասին իր խոսքում ասել է Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Սարգսյանը․

Արցախում են մնացել 9 մշակութային կենտրոններ, 200 մշակույթի տներ, 156 գրադարաններ, 25 թանգարաններ, 11 արվեստի դպրոց, 2 թատրոն։ Արմեն Սարգսյանը նշել է նաև, որ Արցախի ժառանգության մեծ մասը փոխանցվել է միջնադարից և 18-րդ դարից։ Ներկայացվել է, որ Արցախում են մնացել շուրջ 5000 հուշարձաններ, 2385 խաչքարեր, 400 միջնադարյան գերեզմաններ, 385 եկեղեցիներ և 60 վանական համալիրներ։

2020 թվականին Արցախի բնակչությունը կազմել է 147․000, իսկ 2023 թվականին՝ 107․000։ Թվերը տրամադրվել են Արցախի իշխանությունների կողմից։

Սաթենիկ Ավետիսյան