Լիբանանի հայ համայնքը արձագանքել է երկրում տեղի ունեցող իրադարձություններին
Լիբանանի հայ համայնքը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է սեպտեմբերի 17-ին «Հըզբոլլահի» դեմ տեղի ունեցած հարձակմանը՝ դատապարտելով նման գործողությունները։
Սեպտեմբերի 17-ին Լիբանանի մեջ ականատես եղանք Սիոնիստական նոր ոճիրների, երբ մեծ թվով կապի սարքեր պայթեցվեցին։ Այս հանցավոր արարքից տուժել են շատերը։ Նահատակների և վիրավորների մեջ կան նաև երեխաներ։ Այս գործողությունը թիրախավորել է հազարավոր մարդկանց։ Դա ռազմական հանցագործություն է մարդկության դեմ, որը պահանջում է քայլեր ձեռնարկել այս թշնամուն դիմակայելու համար։
Նախնական տվյալներով՝ տուժածների և զոհվածների մեջ հայեր չկան։