Լրագրողների իրավունքների խախտման դեպքերը աճել են
Խոսքի ազատության վիճակը Հայաստանում շարունակվում է մնալ անկայուն։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը նշում է, որ առաջին եռամսյակում արձանագրվել է լրագրողների իրավունքի խախտումների 56 դեպք։
Խախտված դեպքերից 2-ը եղել է ֆիզիկական բռնություն, 25-ը այլ տեսակի ճնշումներ, իսկ 29-ը տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումներ։ Բավականին շատ են կոնֆլիկտային իրավիճակները Ազգային ժողովում իշխանությունների ներկայացուցիչների կողմից։ 25 դեպքից 18-ում կոնֆլիկտային իրավիճակները իշխանության ներկայացուցիչների միջև են եղել,- նշում է նա։
Համեմատելով նախորդ տարիների հետ՝ այս տարի շատացել են ֆիզիկական բռնությունները, լրագրողների դեմ ճնշումները ավելացել են 8-ով, իսկ տեղեկություններ ստանալու իրավունքի խախտումները այս տարի նվազել են։
Աշոտ Մելիքյանի գնահատմամբ լրագրողների իրավունքների պաշտպանման իրավիճակը դեռ բարվոք չէ։ Նա նաև նշեց, որ իշխանությունը տեղյակ է այս վիճակագրությունից, և դա պետք է հանգեցնի իշխանական ատյանների կողմից իրենց աշխատանքների բարելավման։