500-ը հատվել է, 5000-ը տնկվել․ ծառերի «գինը» Շիրակի մարզում
Շիրակի մարզի Անի և Ախուրյան համայնքներում նոր ծառեր են տնկում։ Պատճառն այն է, որ Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման ընթացքում մոտ 500 ծառ է կտրվել, ու հիմա շինարարությամբ զբաղվող կազմակերպությունը դրանց փոխարեն շուրջ 4900 ծառ և 130 թուփ կտնկի։
Տնկվում են ինչպես դեկորատիվ ծառեր՝ կեչի, թխկի, բարդի, սոճի, այնպես էլ պտղատու՝ խնձոր, սալոր, տանձ։ Առաջին փուլում ծառատունկն արվել է Անիի Գուսանագյուղում ու Ջրափում։ Հետաքրքիրն այն է, որ այս վայրերում նաև կաթիլային ոռոգման համակարգ է տեղադրվել՝ համայնքի աջակցությամբ։ Տնկվել է շուրջ 2000 ծառ և թուփ։
Ախուրյանում ծառատունկը դեռ չի իրականացվել։ Մեկ տարի ծառերի խնամքով կզբաղվի շինարարական ընկերությունը՝ «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունից, որից հետո ծառերը կանցնեն համայնքների հսկողության տակ։