Հաստատվել են 2025-2026 ուստարվա բուհերի վճարովի ընդունելության տեղերը
Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում 2025-2026 ուսումնական տարվա վճարովի ընդունելության տեղերը հաստատվել են։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով բաշխվել է մինչև 10 000 վճարովի տեղ՝ ըստ բուհերի և մասնագիտությունների։
Պետական բուհերը ստացել են 9322 տեղ, Եվրոպական համալսարանին հատկացվել է 129 տեղ, իսկ ոչ պետական բուհերին՝ 549։ Բացի այդ, «Արարատյան բակալավրիատ» ծրագրի շրջանավարտների համար սահմանվել է 24 տեղ։
Վճարովի տեղերի բաշխման հիմքում նախորդ տարվա ընդունելության արդյունքներն են և բուհերի կողմից ներկայացված հայտերը։
Նախորդ շաբաթ արդեն հաստատվել էին նաև անվճար տեղերը՝ 3118 տեղ, որոնք տրամադրվում են ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի ամբողջական փոխհատուցմամբ։