ՀայաստանՍոցիալական

Wizz Air ավիաընկերությունը բացում է բազա Երևանում

Հունգարական Wizz Air ավիաընկերությունը հայտարարել է, որ Երևանում բացում է իր 34-րդ բազան՝ մեկնարկելով նոր չվերթներ դեպի Եվրոպայի վեց երկրի ութ քաղաքներ։

Ավիաընկերությունը հայտնում է, որ չվերթները կիրականացվեն հետևյալ ուղղություններով՝ Գերմանիայում՝ Համբուրգ և Մեմինգեն, Իտալիայում ՝ Նեապոլ և Բարի, Ռումինիայում՝ Բուխարեստ, Կիպրոսում՝ Պաֆոս, Ֆրանսիայում՝ Նիս և Չեխիայում՝ Պրահա։ Այսպիսով Հայաստանը ձեռք է բերում ավելի լայն օդային կապ եվրոպական տարբեր քաղաքների հետ։

Ըստ Wizz Air-ի հայտարարության՝ այս նախաձեռնությունը մեծ քայլ է ճամփորդությունները բոլորի համար ավելի հասանելի դարձնելու ուղղությամբ, քանի որ տոմսերի գները սկսվում են ընդամենը 29.99 եվրոյից ինչը հատկապես գրավիչ է երիտասարդների ուսանողների և բյուջետային ճանապարհորդների համար։

Չվերթների մեկնարկի կոնկրետ ամսաթիվը դեռ չի հայտարարվել։

Սեդա Մարտոյան