Վերին Լարսի անցակետը բացվել է մարդատար տրանսպորտի համար
Վերին Լարս և Խաչի լեռնանցքը վերաբացվել են մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում են Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը։ Մի քանի օր առաջ անցակետը փակ էր բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ ծանր ձնաբքի և անցակետերի անվտանգության նկատառումներով։
Բեռնատարների համար Վերին Լարսի անցակետը շարունակում է փակ մնալ։ Խաչի լեռնանցքում երթևեկությունը իրականացվում է ձնաբքից ապաշտպանող թունելների միջոցով։ Դա նշանակում է, որ հակառակ ուղղությամբ շարժվող մեքենաները պետք է սպասեն, ինչի հետևանքով հերթերը այդ տարածքում կարող են շատ լինել։
Վերին Լարսի և Խաչի լեռնանցքը մեծ նշանակություն ունեն նաև Հայաստան-Ռուսաստան առևտրաշրջանառության վրա։ Նախարարությունից նաև նշում են, որ իրավիճակը մշտադիտարկվում է, և համապատասխան կառույցները կշարունակեն վերահսկել ճանապարհների անվտանգությունը, ինչպես նաև ժամանակին կտեղեկացնեն երթևեկության փոփոխությունների մասին։
