ՀայաստանՍոցիալական

Ձյուն ու բուք Հայաստանում․ կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Հունվարի 14-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, հանրապետության մի շարք ավտոճանապարհներ փակ կամ դժվարանցանելի են ձյան, բքի և մերկասառույցի պատճառով։

Կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիան-Շինուհայր-Տաթև-Կապան և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհները, ինչպես նաև Սպիտակի ոլորանները։ Նույն սահմանափակումը գործում է նաև Տիգրանաշեն-Զանգակատուն ավտոճանապարհի և Վարդենյաց լեռնանցքի հատվածներում, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար դրանք դժվարանցանելի են։

Նույն իրավիճակն է նաև Աշոցքի տարածաշրջանում և Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհներին։ Լանջիկ բնակավայրի հատվածը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Քուչակից դեպի Միրաք ավտոճանապարհին դիտվում է բուք, իսկ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով մեքենաների համար։

Մի շարք տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Մասնավորապես՝ Ապարանի, Արագածի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի և Ամասիայի հատվածներում։ Նաիրիի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Մարտունիի, Սևանի, Աբովյանի և Տավուշի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։ Ինչպես հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը, հունվարի 14-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, հանրապետության մի շարք ավտոճանապարհներ փակ կամ դժվարանցանելի են ձյան, բքի և մերկասառույցի պատճառով։անապարհաշինարարները շարունակաբար իրականացնում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ։

Միաժամանակ Վրաստանի Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։