
Արզական գյուղում խմելու ջրի խնդիրը կլուծվի
Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Արզական գյուղում 47 կմ երկարությամբ նոր ջրամատակարարման ցանց է կառուցվում։ Մինչ այժմ գյուղացիները օրական երկու անգամ էին ջուր ստանում՝ առավոտյան՝ ժամը 8-9։30, և երեկոյան՝ 17։00-18։00։ Այսինքն՝ գյուղացիները օրվա մեջ ընդամենը 3 ժամ էին ջուր ստանում։
Նոր կառուցվող ցանցին զուգահեռ կտեղադրվեն նաև ջրաչափեր։ Այսինքն՝ եթե մինչ այդ մարդիկ անվճար էին օգտվում ջրից, ապա կառուցումից հետո կսկսեն վճարել։
Ծրագիրը իրականացվել է Եվրամիության և կառավարության համատեղ ջանքերով։ Ընդհանուր առմամբ՝ աշխատանքները իրականացվում են Սյունիքի մարզի Ագարակ և Խնածախ, Լոռու մարզի Ուռուտ համայնքներում։
Հարկ է նշել, որ գյուղում շուրջ 3000 մարդ է բնակվում։ Գյուղի ջրամատակարարմն գծերը կառուցվել են 1960-ական թվականներին։