ՀայաստանՍոցիալական

Երևանի տրանսպորտում վճարման նոր մեթոդներ կավելանան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական խորհրդակցությանը անդրադարձավ տրանսպորտի վճարման նոր մեթոդներին։

Քաղաքապետը տեղեկացրեց, որ Կենտրոնական բանկի հետ քննարկվում են բանկային քարտերով վճարումների հարցը։

Վճարման տարբերակները բազմազան են լինելու հունվարի 1-ից։

Ավինյանն անդրադարձավ նաև տրանսպորտի զեղչային համակարգից օգտվող արտոնյալ խմբերին։ Գալիք նիստերից մեկում կընդունվի արտոնությունների փաթեթը։

Անդրադարձ եղավ նաև նոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտում ներդրված վճարային մեթոդներին։ Հասարակական տրանսպորտից օրական հասույթը շաբաթ և կիրակի օրերին համապատասխանաբար 5 և 4 միլիոն դրամով ավելացել է։

Շուշան Ասրյան