
Խաշթառակում մանկապարտեզի շենքը վերադարձվել է համայնքին
Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի մանկապարտեզի շենքի ապօրինի օտարված մասը վերադարձվել է համայնքին։ Մանկապարտեզի՝ 2023 թվականի մեկնարկած վերանորոգման աշխատանքները կիսատ էին մնացել, քանի որ շենքը չէր գտնվում համայնքի հսկողության տակ։
198․45 քմ մակերեսով մասնաշենքը 2017 թվականին հանձնվել էր վարձակալության։ Պայմանագիրը կնքվել էր նախկին գյուղապետի կողմից՝ 25 տարի ժամկետով և ընդամենը տարեկան 165 հազար դրամով։ Սա նշանակում է, որ համայնքի մանկապարտեզի տարածքի մի մասը ոչ նպատակային կերպով ավելի քան վեց տարի օգտագործվել է մասնավոր անձի կողմից։
Դատախազության միջամտությամբ պայմանագիրը լուծարվել է, և շենքը վերադարձվել է համայնքի սեփականությանը։ Այժմ հնարավոր է մանկապարտեզի այդ հատվածը ևս ներառել հիմնանորոգման աշխատանքների մեջ։