ՀայաստանՍոցիալական

Վերիշեն գյուղում կլուծվի ջրահեռացման և ջրամատակարարման խնդիրը

Սյունիքի մարզի Գորիս համայնքի Վերիշեն բնակավայրում մեկնարկել է ջրային ենթակառուցվածքների արդիականացման ծրագիր։ Նախատեսվում է Վերիշենով անցնող ճանապարհահատվածի տակ կառուցել ջրամատակարարման և ջրահեռացման ամբողջովին նոր համակարգ։ Արդեն իսկ տեղադրվել են անհրաժեշտ դիտահորերը։

Ծրագիրը Գորիս–Խոզնավար ճանապարհահատվածի հիմնանորոգման ավելի լայնածավալ նախագծի բաղադրիչ մաս է։

Նոր ենթակառուցվածքները կբարելավեն բնակավայրի կոմունալ պայմանները՝ ապահովելով բնակիչների համար ավելի արդյունավետ ջրահեռացում և հուսալի ջրամատակարարում։

Շուրջ 15 մլն դրամ արժեցող ծրագիրը իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության աջակցությամբ։

Հիշեցնենք, որ 2025 թվականին մեկնարկել են նաև Վերիշեն-Խոզնավար ռազմավարական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։ Նշենք, որ գյուղի բնակչությունը հասնում է շուրջ 2000-ի։