ՀայաստանՍոցիալական

Մարգարայի մաքսակետի համար ծախսվել է 1 միլիարդ դրամից ավելի գումար

2023 թվականի դեկտեմբերին արտգործնախարարությունը հայտարարել էր, որ Մարգարայի մաքսակետը պատրաստ է շահագործման։ Հայաստանի և Թուրքիայի միջև պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ Մարգարայի մաքսակետը գործելու է երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար։

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ԱԺ-ում անդրադարձել է Մարգարայի մաքսակետի հարցին։ Նախագահը նշել է, որ հայ-թուրքական սահմանին Մարգարայի անցակետի վերանորոգման համար ծախսվել է ավելի քան 1 միլիարդ դրամ։

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը նշել է, որ պլանավորել են ծախսել 800 մլն դրամ, սակայն վերջնական ծախսերը կազմել են 1 միլիարդ դրամից մի փոքր ավելի։