ՀայաստանՍոցիալական

Արին Բերդի փողոցի հիմնանորոգման նոր մրցույթ կհայտարարվի

Մայիսի 23-ի առավոտյան Արին Բերդ փողոցի բնակիչները մոտ երկու ժամ փակել էին Արցախի փողոցից ՋԷԿ և Արին Բերդ փողոց տանող խաչմերուկը՝ «Տեցի կռուգը»՝ բողոքելով փոսոտ և քարուքանդ ճանապարհներից։ Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանը հանդիպել է ցուցարարներին և անձամբ տեղեկացրել չկայացած մրցույթի մասին։ Նա խոստացել է ժամանակավորապես փոսերը «տաշվածքով լցնել»։ Այս հայտարարությունից հետո բողոքի ակցիան դադարեցվել է։

Երևանի Էրեբունի վարչական շրջանում գտնվող Արին Բերդի փողոցի հիմնանորոգման աշխատանքները դեռ չեն մեկնարկել, քանի որ նախորդ մրցույթին ոչ մի ընկերություն չի մասնակցել։ Բողոքի ցույցին էլ անդրադարձել էր Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

Նոր մրցույթ է իրականացվելու, որից հետո էլ հաղթող ընկերությունը հանձն կառնի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։