ՀայաստանՍոցիալական

Լրանում է Հրանտ Դինքի սպանության 19-րդ տարելիցը

Այսօր՝ հունվարի 19-ին, լրանում է լրագրող և հասարակական գործիչ Հրանտ Դինքի սպանության 19-րդ տարելիցը։

Դինքը սպանվեց 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առաջ։ Նա մահացու վիրավորվել էր գլխին արձակված երեք կրակոցից։

Սպանությունը կատարելու կասկածանքով թուրքական Սամսուն քաղաքի ավտոկայանում ոստիկանությունը ձերբակալել է 17-ամյա Օգյուն Սամաստին, որը առաջին իսկ հարցաքննության ընթացքում խոստովանել է իր մեղքը։

Դինքի սպանությունը մեծ հասարակական արձագանք առաջացրեց Թուրքիայում, Հայաստանում և աշխարհի բազմաթիվ այլ երկրներում։ Անցկացվեցին բողոքի բազմահազարանոց ցույցեր և սգո երթեր՝ ի հիշատակ լրագրողի։

Դինքն իր «Ակօս» թերթում օրակարգ էր բերում մի շարք զգայուն թեմաներ, այդ թվում՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը, սահմանների բացումը, Թուրքիայի ժողովրդավարացման գործընթացը, ինչպես նաև 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ նոր մոտեցումների անհրաժեշտությունը։ Դինքի սպանությունը, ըստ ենթադրությունների, իրականացվել է ազգային ատելության շարժառիթով։

Մարինա Գրիգորյան