ՀայաստանՍոցիալական

Մինչև 2025 թվականի ավարտը Երևանում կտեղադրվի 400 նոր վերելակ

Երևանի քաղաքապետարանը 400 նոր վերելակ կտեղադրի մինչև տարվա վերջ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։

2019-2025 թվականներին ընդհանուր տեղադրված վերելակների թիվը կկազմի 2456։

Բոլոր հին վերելակները փոխարինելու համար անհրաժեշտ է տեղադրել ևս 1782 վերելակ։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ Երևանում մինչև 2028 թվականը բոլոր հին վերելակները պետք է փոխարիվեն նորով։

Սեդա Մարտոյան