ՀայաստանՍոցիալական

Ի՞նչ փոփոխություններ են սպասվում Երևանի ճանապարհային երթևեկության մեջ

Երևանում առաջիկայում փոփոխություններ են կատարվելու հասարակական տրանսպորտի աշխատանքի և երթևեկության կազմակերպման մեջ։ Մասնավորապես՝ ձևավորվելու է  նոր ավտոբուսային գիծ՝ առանձնացված երթևեկելի գոտով, ինչը կօգնի արագ և առանց խցանումների տեղափոխվել քաղաքի տարբեր վարչական շրջաններով։

Այժմ նախատեսվում է Մաշտոցի պողոտայից ձգվող ավտոբուսային գիծը շարունակել մինչև Իսակովի պողոտա։ Այս գիծը կանցնի նաև Խորենացի, Իտալիայի, Բեյրութի և Արգիշտի փողոցներով մինչև Հաղթանակի կամուրջ։ Այս ճանապարհների որոշ հատվածներում փոփոխություններ են սպասվում, որպեսզի ավտոբուսները կարողանան երթևեկել առանձնացված գոտիներում և այդպիսով ավելի արագ հասնեն իրենց կանգառներին։

Սարյան փողոցը շատ մարդաշատ է, հատկապես զբոսաշրջիկների կողմից հաճախվող փողոց է, որտեղ հաճախ խցանումներ են լինում։ Դրանց թեթևացման համար փողոցում նախատեսվում է միակողմանի երթևեկություն՝ ավտոմեքենաների երթևեկությունը կիրականացվի միայն մեկ ուղղությամբ, իսկ հակառակ ուղղությամբ երթևեկությունը կկազմակերպվի Մաշտոցի պողոտայով։

Երևանի քաղաքապետարանի աշխակատակզմի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը նշեց, որ այս փոփոխությունները  կնպաստեն նրան, որ հասարակական տրասնպորտը կունենա է առավելություն երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ։ Ավտոբուսները ավելի արագ կկարողանան անցնել ճանապարհները, քանի որ կշարժվեն առանձնացված գոտիներում։

Խորենացի փողոցի որոշ հատվածներում ավտոբուսային գծերի ներդրմանը համապատասխան կկատարվի կայանման արգելք, որպեսզի ճանապարհը ազատ լինի ավտոբուսների համար։

Փոփոխությունների արդյունքում լուսացույցների աշխատանքի ռեժիմը ևս  կփոխվի։

Սեդա Մարտոյան