«Նոան» արժանի էր հաղթանակի, հայկական ֆուտբոլը կենդանի է․ հետխաղային մամուլի ասուլիս
Երևանի «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլն սկսեց չեխական «Մլադա Բոլեսլավի» դեմ հաղթանակով։ Ռուի Մոտայի սաները հաղթեցին 2։0 հաշվով։
Երևանյան ակումբի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ռուի Մոտան հետխաղային մամուլի ասուլիսում հայատարարել է, որ իր գլխավորած թիմն արժանի էր հաղթանակի։
Նրանք ամեն ինչ ներդրեցին խաղադաշտում: Կարծում եմ՝ արժանի էինք այս հաղթանակին:
Ըստ իս՝ այսօր շատ ուրախ օր է «Նոայի» ու մեր ֆուտբոլային ընտանիքի համար: Առաջին անգամ խաղալ Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլում և հաղթել այնպես, ինչպես այսօր մենք արեցինք՝ շատ բարձր որակով. սա այն է, ինչով մենք ցանկանում ենք թողնել մեր հետքը:
Սա շատ լավ մեկնարկ էր: Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել մեր երկրպագուներին` այսօր ևս մեր կողքին լինելու համար: Նրանք մեր լրացուցիչ խաղացողն են. ցույց ենք տալիս, որ հայկական ֆուտբոլը կենդանի է, — հայտնել է Ռուի Մոտան։
Գլխավոր մարզչի ամբողջական հարցազրույցը՝ ստորև․