ՀայաստանՍոցիալական

Փարպի–Ղազարավան ճանապարհի որոշ հատվածներ կհիմնանորոգվեն

ՀՀ պետական բյուջեի միջոցներով նախատեսվում է հիմնանորոգել Արագածոտնի մարզում գտնվող Փարպի–Ղազարավան տեղական նշանակության ավտոճանապարհի մի քանի կարևոր հատվածներ։ Ինչպես հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, աշխատանքները կներառեն ճանապարհի 0-ից 4 կմ և 6-ից 13.5 կմ հատվածների հիմնանորոգում։

Նորոգման ենթակա ճանապարհի ընդհանուր երկարությունը կազմում է 11.5 կմ։ Այն անցնում է երեք գյուղերով՝ Փարպի, Բազմաղբյուր և Ղազարավան, որտեղ տասնամյակներ շարունակ ճանապարհը չէր հիմնանորոգվել։

Գյուղերի բնակիչները վստահ են՝ նոր ճանապարհը էականորեն կբարելավի իրենց կենցաղը և առօրյան, կթեթևացնի փոխադրումները, ինչպես նաև կմեծացնի զբոսաշրջային հետաքրքրությունը տարածաշրջանի հանդեպ։

Ճանապարհը վերջին անգամ վերանորոգվել է 1990-ական թվականներին։