ՀայաստանՍոցիալական

Գանձակում կառուցվում է նոր ոռոգման ջրատար

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Գանձակ գյուղում 2025 թվականի մայիսից մեկնարկել են ոռոգման ջրատարի կառուցման աշխատանքները։

Ծրագրով նախատեսված է կառուցել մոտ 2 կիլոմետր երկարությամբ մետաղական խողովակաշար, որը կապահովի Գանձակի տնամերձ հողերի արդյունավետ ոռոգումը։ Շինարարական աշխատանքները կավարտվեն 2025 թվականի ընթացքում։

Նոր ջրատարի շահագործումից հետո հնարավոր կլինի ոռոգել շուրջ 250 հեկտար հողատարածք, ինչը զգալի աջակցություն կլինի գյուղացիների համար։ Ծրագրից կօգտվի շուրջ 250 ընտանիք։

Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության կողմից ֆինանսավորվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակում՝ համայնքի համաֆինանսավորմամբ։ Ինչպես տեղեկացնում են Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 25 միլիոն դրամ, որից 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, իսկ 25 տոկոսը՝ համայնքը։