ՀայաստանՍոցիալական

Երևանում ապամոնտաժվում է բենզալցակայան․ այն վտանգավոր էր մարդկանց համար

Երևանում երկրորդ օրն անընդմեջ շարունակվում են ապամոնտաժման աշխատանքները։ Այսօր՝ հուլիսի 9-ին՝ 17։00-ի սահմաններում ապամոնտաժում էին Հրաչյա Քոչար-Վահրամ Փափազյան փողոցների խաչմերուկում գտնվող «Տիտան օիլ» ՍՊԸ-ին ենթակա բենզալցակայանը։ Այն գտնվում է «Ռիո» մոլ առևտրի կենտրոնի մուտքի դիմաց։

Ապամոնտաժման արդյունքում Երևանում երեկվանից չեն գործում արդեն մի քանի կառույցներ։ Ապամոնտաժվել են Square One, BBQ, Wasabi կառույցներն ու «Զովք» սուպերմարկետի դիմացի հատվածը։ 

Նշենք նաև, որ «Տիտան օիլ»-ի աշխատանքը դեռևս 2023 թվականին ապրիլին դադարեցվել էր, քանի որ սպասարկվել էր հրդեհային անվտանգության նորմերի խախտումներով։ Չդադարեցնելու համար քրեական վարույթ էր նախաձեռնվել։ Իր հերթին «Ռիո» մոլից հայատարարել էին, որ «բենզալցակայանը դրսևորելով ամենաթողություն, վտանգելով մարդկանց կյանքն ու առողջությունը, վեր դասելով բիզնես շահը, անխափան գործում է…»։

Ներքին գործերի նախարարության պետավտոտեսչությունը բենզալցակայանին հրահանգել էր նաև, որ այն տեղափոխվի երթևեկելի մասից դուրս, ունենա առանձին ելքի և մուտքի ճանապարհներ, խաչմերուկից ունենա 20 մ հեռավորություն, էլեկտրական հոսանքատար լարերից ունենա 25 մ հեռավորություն և գործող նորմատիվների պահանջների պահպանում։ Սակայն պարզվել էր, որ լարերը բացահայտ խիստ մոտ էին բենզալցակայանի տանիքին, պայթյունավտանգ։ 1500լ փոքրածավալ բենզալցակայանի փոխարեն Տեսչական մարմնի կողմից արձանագրվել էր, որ առկա է  դիզվառելիքի մոտ 2 տոննա տարրա և բենզինի մոտ 3 տոննա տարողության տարրա, ավելին՝ ստորգետնյա պահեստների փոխարեն վառելանյութ տեղակայված էր վերգետնյա անմիջապես տանիքին հոսանքատար լարերի ներքո։ Հեռավորությունը չափագրման արդյունքներով 10 մ է  «Ռիո» մոլի շինությունից, այնինչ գործող նորմերով առնվազն 50 մ պետք է պահպանված լիներ։