
Բարձրավանում կլուծվեն խմելու ջրի խնդիրները
Սյունիքի մարզի Բարձրավան բնակավայրում մեկնարկել է ջրամատակարարման բարելավման ռազմավարական ծրագիրը, որի նպատակն է լուծել տասնամյակներ շարունակ առկա ջրի խնդիրը։
Իրականացվում է կապտաժների (աղբյուրների ջրառի կառույցների) շինարարություն։ Այս կառույցները թույլ կտան արդյունավետ և առանց կորուստների հավաքել աղբյուրների ջուրը՝ այն ուղղելով դեպի բաշխիչ ցանց։ Կապտաժների կառուցմանը զուգահեռ անցկացվում է նաև ամբողջովին նոր ջրագիծ։
Ծրագրի ավարտից հետո Բարձրավանի բնակիչները վերջապես կունենան որակյալ ջրամատակարարում։
Բացի ադյ՝ կառուցվում է կենսական նշանակության ճանապարհ, որը հասանելի կդարձնի շուրջ 16 հեկտար այգիներ՝ ստեղծելով զարգացման նոր հեռանկարներ տեղի բնակիչների համար։