
TikTok-ը պատրաստվում է նոր հավելված թողարկել բացառապես ԱՄՆ-ի համար
TikTok-ը պատրաստվում է գործարկել նոր, ինքնուրույն հավելված՝ նախատեսված բացառապես ԱՄՆ շուկայի համար։ Նախագիծը, որը հայտնի է Project M2 անվամբ, կապված է գործող նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի նախաձեռնած խիստ սահմանափակումների և վերահսկողության նոր ռեժիմի հետ։
TikTok-ը նախատեսում է նոր հավելվածի միջոցով առանձնացնել ամերիկացի օգտատերերի տվյալները՝ ապահովելով առանձին ալգորիթմ, տարբեր կոդային հիմք և անկախ տվյալների պահպանման համակարգ։ Հավելվածի մշակման աշխատանքներն ակտիվորեն ընթանում են, և այն կարող է պատրաստ լինել արդեն 2025 թվականի սեպտեմբերին։
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը դեռ իր նախորդ նախագահական ժամկետում բազմիցս հանդես էր եկել TikTok-ի դեմ՝ անվանելով այն ազգային անվտանգությանը սպառնալիք։ Այժմ, նախագահական պաշտոնում վերադառնալով, Թրամփը խստացրել է վերահսկողությունը չինական տեխնոլոգիական հարթակների նկատմամբ։
Նրա վարչակազմը ԱՄՆ-ում գործող չինական թվային ընկերություններից պահանջում է տվյալների ամբողջական պաշտպանություն և ամերիկյան օգտատերերի տեղեկատվության պահպանման երաշխիքներ։