
Վերին Լարսի սահմանային անցակետում կրկին կուտակումներ են առաջացել
Վրաստան-Ռուսաստան միջպետական ավտոճանապարհին այս օրերին նկատվում են զգալի խցանումներ։ Հուլիսի 17-ի գիշերը՝ ժամը 01:30-ից մինչև 08:00-ն, ռուս-վրացական սահմանը Վերին Լարսի հատվածում ժամանակավորապես փակվել է։ Պատճառը Վրաստանի տարածքում սելավի առաջացման վտանգն էր։ Խցանումը ձգվում է ավելի քան 8 կմ։
Փակման հետևանքով սահմանին կուտակումներն ավելի են խորացել․ այդ հատվածում ամառային սեզոնին առանց այդ էլ մեծ հոսք է արձանագրվում։ Ճանապարհին առաջացել է խցանում։ Արդյունքում՝ քաղաքացիներն տիպված են ժամերով կանգնել հերթի մեջ։
Վրաստանի Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից և Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից վարորդներին խորհուր են տալիս նախապես լիցքավորել մեքենան, վերցնել ջուր ու սնունդ և պատրաստ լինել երկար սպասման։ Խցանումները նկատվում են նաև մինչև Վրաստանի կողմից սահմանային անցակետին մոտենալը։
Հնարավորության դեպքում խորհուրդ է տրվում այդ տարածքով ճանապարհորդությունը հետաձգել մեկ-երկու օրով։