ՀայաստանՄշակույթ

Տավուշի մարզի Հովք գյուղում տեղի կունենա «Դդմի տոնը»

Հոկտեմբերի 26-ին Տավուշի մարզի Հովք գյուղի Ուսուցման Կանաչ Կենտրոնում տեղի կունենա Դդմի տոնը։

Տոնի նպատակն է նպաստել Հայաստանում կայուն գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացմանը: Տոնին կմասնակցեն ֆերմերներ, արտադրողներ, վերամշակողներ Տավուշի և հարակից մարզերի մի շարք համայնքներից։ Կլինի համերգային ծրագիր և մրցանակաբաշխություն։ Կտրվի հատուկ մրցանակ Հայաստանում ամենամեծ դդում աճեցնող ֆերմերին։

Դդմի տոնը նշվում է աշխարհի մի շարք երկրներում, ներառյալ՝ ԱՄՆ, Կանադա, եվրոպական երկրներ, Ճապոնիա։ Դդմի տոնը նշվում է հիմնականում բերքահավաքի սեզոնին: