ՀայաստանՍոցիալական

Շիրակում 30 տոկոսով ավելացել են հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունները․ ռիսկը մնում է կարկուտը

Ախուրյանցի Հովհաննես Գևորգյանն աշխատանքային օրը սկսել է առավոտյան 5-ից մինչև 11-ը։ Ասում է` 2011 թվականից ակտիվորեն զբաղվում է գյուղատնտեսությամբ, մոտավորապես 35, 40, երբեմն էլ տարեկան մինչև 50 հեկտար ցանքս է կատարում։ Ամեն տարի մշակում ու աճեցնում է 15-ից 20 հեկտար կարտոֆիլ, 20 հեկտար ցորեն, առվուտ, վարսակ, կորնգան։

Հաջողակ գյուղատնտես լինելու գաղտնիքը Գևորգյանն ասում է` այս գործը սիրելու ու հողին նվիրվելու մեջ է։

Օրինակ է բերում։ Եթե պետական գնումներ արվեն և ցորենը վաճառեն ոչ թե 80 դրամով, այլ գոնե 100 դրամով, ավելի շատ կցանեն։ Կարևոր խնդիր է նաև այն, որ ցորենն այս տարի չի կարողացել ապահովագրել կարկուտից։

Կարկտի ռիսկից ապահովագրումը կարևոր է հատկապես լեռնային շրջանների համար։ Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետ Ռոման Համայակյանն ինքն էլ գյուղատնտես է, ինքն էլ ցորեն ունի։ Ապահովագրական գործընթացը նաև վերաապահովագրողով էր պայմանավորված: Դրա պատճառով որոշակի փոփոխություններ է տեղի ունեցել ապահովագրության ծրագրում։ 2025 թվականին ներառվել է միայն «երաշտ ռիսկից» ապահովագրությունը հացահատիկային մշակաբույսերի համար։ Աշխատանքներ տարվում են, որպեսզի նոր մշակաբույսեր, նոր ռիսկեր ներգրավվեն և ծրագրը ավելի լավը դարձնելու ուղղությամբ աշխատանքներ իրականացվեն։

Հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածություններն այս տարի Շիրակում ավելացել են նախնական տվյալներով` շուրջ 30 տոկոսով։ Կառավարության կողմից ընդունվել էր բուսաբուծության աջակցության ծրագիր, համաձայն որի՝ գարնանացան հացահատիկային, կերային և հատիկ ընդեղեն մշակաբույսերով ցանք իրականացնող ֆերմերային տնտեսությունները հնարավորություն ունեն ստանալ փոխհատուցում ծախսերի մասնակի փոխհատուցում։ Այն իր մեջ ներառում է վարը, ցանքը, սերմի արժեքը 50 տոկոսի չափով փոխհատուցվում է հացահատիկային մշակաբույսերի դեպքում 70,000 դրամի չափով, ընդդեղեն մշակաբույսերի դեպքում` 100,000 և կերային մշակաբույսերի դեպքում` 110,000 դրամի չափով։