ՀայաստանՍոցիալական

Առուշ Առուշանյանը դատարան է դիմել վարորդական իրավունքը վերականգնելու պահանջով

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը դատական հայց է ներկայացրել Ներքին գործերի նախարարության դեմ նպատակ ունենալով վերականգնել իր վարորդական իրավունքը։

Հիշեցնենք, որ Առուշանյանը զրկվել էր վարորդական իրավունքից դեռևս 2024 թվականի մարտի 13-ին մեկ տարի ժամկետով։ Պարեկային ծառայության աշխատակիցները կանգնեցրել էին նրան գերթանկարժեք «000 OO 00» պետհամարանիշերով մեքենան վարելիս։ Քաղաքապետը ենթարկվել էր սթափության փորձաքննության, որի արդյունքում պարզվել էր որ նա եղել է ոչ սթափ վիճակում։

Դեպքից հետո կազմվել էր համապատասխան արձանագրություն և իրավասու մարմինները որոշել էին զրկել Առուշանյանին վարորդական իրավունքից մեկ տարի ժամկետով։ Այժմ, երբ զրկման ժամկետը դեռ չի լրացել, քաղաքապետը նախաձեռնել է դատական գործընթաց, որով փորձում է բեկանել կամ վերանայել ընդունված որոշումը՝ ենթադրաբար հիմնավորելով իր պահանջը հանգամանքներով, որոնք ըստ իրեն կարող են վերանայել նախորդ որոշումը։

Սեդա Մարտոյան