ՀայաստանՍոցիալական

Վերաքննիչ դատարանը չփոխեց Միքայել Աջապահյանի կալանքի որոշումը

Վերաքննիչ դատարանը մերժել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանների կողմից ներկայացված բողոքները՝ կալանքի որոշումը վերանայելու պահանջով։ Դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ կայացրած որոշման համաձայն՝ Աջապահյանը կմնա կալանքի տակ առնվազն երկու ամիս, ինչպես սահմանվել էր նախկինում։

Պաշտպանական խումբը արձագանքել է՝ նշելով, որ սրբազանի խափանման միջոցի վերացման հարցը դեռ կարող է քննարկվել՝ հիմնական գործով առաջին ատյանի նախնական դատական նիստերի ընթացքում։

Աջապահյանի գործը շարունակում է մնալ լայն արձագանք ստացած քրեական գործընթացներից մեկը։ Գլխավոր դատախազության ներկայացմամբ՝ քրեական հետապնդման հիմքերից մեկը հունիսի 21-ին արքեպիսկոպոսի կողմից հնչեցված այն կոչերն են, որոնք, ըստ մեղադրանքի, ուղղված են եղել «իշխանության զավթման»։ 

Առաջիկայում սպասվում է գործի նախնական դատաքննության մեկնարկը առաջին ատյանի դատարանում, որի ընթացքում կարող են բարձրացվել ինչպես խափանման միջոցի փոփոխության, այնպես էլ մեղադրանքի իրավաչափության հարցերը։

Սեդա Մարտոյան